Վերջին մի քանի օրերի ընթացքում Սիրիայի հյուսիսում՝ Հալեպի նահանգի հյուսիս-արևելյան Այն ալ-Արաբի (քրդական անվանումը՝ Քուբանի) շրջանում «Իսլամական պետության» (ԻՊ) և քրդական ինքնապաշտպանական ուժերի միջև ընթացող բախումների հետևանքով սիրիա-թուրքական սահմանը հատած քրդերի թիվն, ըստ մի շարք աղբյուրների, անցել է 100 հազարից:

 

Միևնույն ժամանակ, քիչ չէ նաև իրենց սիրիացի ցեղակիցներին օգնության փութացող Թուրքիայի քրդերի թվաքանակը: Մինչդեռ միշտ չէ, որ թուրքական իշխանությունները բացում են սահմանը վերջինների համար, ինչի հետևանքով շատ հաճախ ընդհարումներ են տեղի ունենում կողմերի միջև:

 


Ներկայացվող տեսանյությում թուրք սահմանապահներն ու ոստիկանական ուժերը ցրում են Սիրիայի հետ սահմանի մերձակայքում կուտակված Թուքիայի քրդերի բազմությունը:

 

 

 

 

 

Արմեն Պետրոսյան