Օրերս ամենագեղեցիկ իտալուհին՝ Սոֆի Լորենը, դարձավ 80 տարեկան: Առաջին անգամ ապագա դերասանուհին իր մասին հայտնեց աշխարհին 14 տարեկանում՝ Նեապոլում հաղթելով գեղեցկության մրցույթում: Դրանից հետո նա բազմաթիվ անգամներ արժանացել է առաջին գեղեցկուհու կոչմանը, իսկ 71 տարեկանում նա ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ կինը: Սակայն նրան համաշխարհային փառք բերեց, իհարկե, կինոն: Նա նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում և բոլոր խոշոր կինոփառատոններում արժանացել է պատվավոր մրցանակների: