Դրանցից մեկն այն է, որ այդ օրը ինձ համար տոն չէ, այն շատ վերացական է դարձել: Հայաստանն այսօր բնավ էլ անկախ չէ և անկախ չէ առաջին հերթին իր քաղաքացիներով: ՀՀ քաղաքացիներն այսօր ազատ չեն, անկախ չեն, իսկ եթե այդպես է, ու՞մ է պետք այսօրվա տոնը:
Չշնորհավորելուս երկրորդ պատճառն այն է, որ սա այն Հայաստանը չէ, որի մասին ես միշտ երազել եմ, սա այն Հայաստանը չէ, որի համար իմ նախնիները այդքան արյուն են թափել: Իմ խորին համոզմամբ այսօրվա Հայաստանը շատ վերացական մի հասկացություն է դարձել, շատ ֆորմալ՝ զուտ թղթի վրա զետեղված մի բան:
Իսկ թե արդյո՞ք զգում եմ այսօրվա խորհրդի հետ կապված ինչ-որ բան իմ մեջ, դժվարանում եմ պատասխանել: Երևի միայն ափսոսանք... ափսոսանք այն բանի, թե ինչ էինք առաջ, ինչ դարձանք այսօր ...
Հ.Գ. Ասում են Հայաստանի Հանրապետությունը արդեն 23 տարեկան է...
Արա Միրզոյան