-Մի ազգ չի’ ապրում իր նյութական բարիքներով, չի’ ապրում միայն իր մտքի և զգացումի արտահայտություններով, ինչպես են արվեստներն ու գրականությունը, չի’ ապրում միայն հանճարեղ անհատների գործերով, այլ ապրում է պատվի ու զոհաբերության զգացումներով, իր «Մենք»-ի գիտակցությամբ ու զոհաբերության ոգով, իր ազատ և հպարտ ապրելու կամքով, մի խոսքով իր բարոյական նկարագրով»:
Այո’, «Մենք»-ի գիտակցությամբ և մեր ժողովրդի պատվի, արժանապատվության, զոհաբերության ու ազատության համար իրենց կյանքը չխնայած մեր հերոս հայորդիների, որոնք թե’ Վարդանանց, թե’ Սարդարապատի, թե’ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի և թե’ Արցախի հերոսամարտերին ցույց տվեցին, որ հայը իրավունք ունի ապրելու: Կարմիր Վարդանի խոսքը միշտ էլ եղել է մեր հերոսների նշանաբանը. «…չվախենանք հեթանոսների բազմությունից… և ո’չ էլ նրանց զորությունից… իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»:
Կյանքը ցույց տվեց, որ մեր երիտասարդները անվախ ու հերոսական ոգով և պատվով կատարեցին իրենց պարտքը Հայրենիքի նկատմաբ, իրենց Հավատքը գործով ապացուցելով:
Փառք ու պատիվ մեր հերոսներին:
Վազգեն Առաջին Կաթղիկոս
Մարինա Գևորգյան