Դաշնակցության ՙՙ Քառյակի՚՚ ֆորմատից դուրս գալու գլխավոր պատճառներից էր Ցեղասպանության 100-ամյակը: Բանն այն է, որ 100-ամյակի առթիվ նախապատրաստվելիք միջոցառումների մենաշնորհը հիմնականում տրված է Դաշնակցությանը, որից էլ նրանք գեր շահույթներ պետք է ապահովեն: Իսկ ՙՙՔառյակի՚՚ կազմում գործելու դեպքում նրանք կարող են զրկվել իրենց տրված լիազորություններից:
Բայց անկախ ամենինչից չի կարելի կուսակցության ներկայիս առաջնորդների հանցավոր և դավաճանական գործունեության պատճառով անխնա քննադատության ենթարկել կուսակցության անցած պատմական ուղղին, որքան էլ այն բարդ է և հակասական;

 


Դաշնակցության պատմությունը սոսկ կուսակցական պատմություն չէ, այն հայ ժողովրդի պատմությունն է:
Եվ վերջապես պետք չէ մոռանալ այն կարևորագույն հանագամանքը, որ Դաշնակցությունը այն առանցքային ուժերից մեկն է, որը հարկ եղած դեպքում կարող է կորդինացնել և համախմբել աշխարհով մեկ սփռված հայությանը:

 


Հ.Գ այսպիսով կուսակցության Հայաստանյան առաջնորդներին անխնա. հրապարակայնորեն ոչնչացրեք, եթե այդպես է ճիշտ, բայց պատմության և աշխարհով մեկ հայության համար կարևորագույն հարցեր լուծող դաշնակցական համակարգի հետ գործ չունեք: Սա այն դեպքերից է, երբ քննադատությունը պետք է լինի բացառապես անձնավորված:

 

 

Կարպիս Փաշոյան