Նյու-Յորքում կան այնպիսի վայրեր, որտեղ հենց այնպես լինել ուղղակի չի թույլատրվում: Պլազա հյուրանոցը դրանցից մեկն է: Այս հյուրանոցը կառուցվել է 1907 թվականին և Նյու-Յորքում ամենահայտնիներից է: Այստեղ են հանգրվանել շատ հայտնի մարդիկ: Օրինակ, «Բիթլզ» խմբի տղաներն այստեղ էին ապրում իրենց՝ ԱՄՆ կատարած առաջին այցի ժամանակ: Այս հյուրանոցը երեևի տեսել եք նաև «Տանը միայնակ 2» ֆիլմում:
Հյուրանոցի սեփականատեր Դոնալդ Տրամպը 2004 թվականին բաժանվում է կնոջից և իր «Մոնա Լիզային» (նա այդպես էր կոչում Պլազան) հանում վաճառքի: El Ad Properties իսրայելական կազմակերպությունը վերջինս ձեռք է բերում 675 միլիոն դոլարով: Այժմ այն կիսով չափ հյուրանոց է, կիսով չափ հեղինակավոր բնակելի շենք՝ 152 բնակարաններով:
2011 թվականին Պլազայի 12-րդ հարկում 45 միլիոն դոլար արժողությամբ բնակարան է գնել ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, ով, մենեջերի խոսքերով, այստեղ չի ապրում, այլ հանգրվանում է այստեղ միայն Նյու-Յորք կատարած այցերի ժամանակ: