Շատերը նրա փոխարեն կընկնեին հուսահատության գիրկը, բայց ոչ Պոլ դե Գելդերը, ով հինգ տարի առաջ կորցրել է ձեռքը և ոտքը: Տղամարդու վրա շնաձուկ է հարձակվել, որի արդյունքում նա զրկվել է երկու վերջույթից: Այսօր նա ոգեշնչում է ուրիշներին կյանքի փոքրիկ անհաջողությունների դեպքում:
36-ամյա Պոլ դե Գելդերը ծառայել է որպես ջրասուզակ՝ Ավստրալիայի ռազմական նավատորմում: 2009 թվականի փետրվարին՝ Սիդնեյի նավահանգիստներում, հակաահաբեկչական զորավարժությունների ժամանակ նա կորցրեց վերջույթները: Այժմ Պոլը ճանապարհորդում է Ավստրալիայում, պատմում է իր պատմությունը, որպեսզի ոգեշնչի մյուսներին՝ հաղթահարելու կյանքի անհաջողությունները: