Շոտլանդիայի անկախության հանրաքվեն, ինչպես և մյուս բոլոր հանրաքվեները ցույց են տալիս, որ, Կոսովոյին անկախություն տալով, Արևմուտքը բացեց Պանդորայի արկղը, ու ազգային ինքնորոշման դրսևորման հետագա ծավալումը արդեն իսկ անդառնալի է: Փայլուն օրինակ է Կատալոնիան, որի ապագա անկախության հեռանկարը ավելի քան պարզորոշ է:

 

Էլ չասած Քուրդիստանի, Պաղեստինի, Աբխազիայի և մյուս երկրների մասին: Առավել ևս, ի տարբերություն Կոսովոյի, որը սերբերի սուրբ հողն է, և´ Շոտլանդիան և´ Կատալոնիան, բոլոր պատմական իրավունքները ունեն անկախություն հռչակելու: Այս պայմաններում, մենք հետևողականորեն պիտի հետամուտ լինենք Արցախի անկախության հարցի
արծարծմանը միջազգային մակարդակներում' հիմք ընդունելով Արևմուտքի ստեղծած նախադեպը:

 


Հ.Գ. Հայաստանն էլ, իր հերթին, պարտավոր է ճանաչել ԼՂՀ անկախությունը, իսկ հետագայում էլ'իրականացվի վերջինիս վերամիավորումը Մայր Հայաստանին:

 

 

 

Լևոն Ստեփանյան