Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումներից երկուսը միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը:

 

 

Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկատվություն ներկայացնելու մասին» որոշումը: Գործընթացի կրճատման արդյունքում կնվազեն տնտեսվարողների ծախսերը:

 


ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է նաև թանկարժեք մետաղ զտարկողների և թանկարժեք մետաղ հարգորոշողների և հարգադրոշմողների որակավորման բարձրացման հարցը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով սահմանվել է որակավորման քննությունների ավելի թափանցիկ ընթացակարգ:

 

 

Վաչագան Գևորգյան