1810 թ. – Չիլին անկախացավ Իսպանիայից:


1851 թ. – ստեղծվեց Նյու Յորք Թայմս ամերիկյան օրաթերթը:


1895 թ. - հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպեցին խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները», սակայն թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանները հարձակվել են ցուցարարների վրա․ կոտորելով մոտ 2000 հայ:


1895 թ. – ծնվել է Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (մահ. 1971 թ.):


1918 թ. – Ֆրանս-Հայկական համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայկական Լեգեոնը Պաղեստինում Ֆրանսիական բանակի կազմում մասնակցեց իր առաջին ճակատամարտին:


1961 թ. – ծնվել է Բերնար Վերբերը, ֆրանսիացի գիտաֆանտաստիկ ժանրի գրող, փիլիսոփա:


1976 թ. – ծնվել է Ռոնալդոն, բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ


Ադրբեջանը այսօր նշում է ազգային երաժշտության օրը

 

 


Տիգրան Խաչիկյան