Այս տարվա' 2014-ի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում կատարված ներդրումները (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել են 446,3 մլն դոլար , որից ուղղակի ներդրումները' 249,9 մլն դոլար: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Ամենամեծածավալ ներդրումնեը Հայաստանի տնտեսութան ճյուղերից կատարվել են գազամատակարարման ոլորտում' 195,7 մլն դոլար, երկրորդը հանքագործական արդյունաբերությունն է' 52,2 մլն դոլար, երրորդը' մետաղական հանքաքարի արդյունահանումը' 42,7 մլն դոլար, չորրորդը' հիմնային մետաղների արտադրությունը' 38,6 մլն դոլար, հինգերորդը' հեռահաղորդակցությունը' 36,5 մլն դոլար: Ապա գալիս են խմիչքների արտադրությունը' 19,5 մլն դոլար, շենքերի շինարարությունը' 13,6 մլն դոլար, մեծածախ առեւտուրը' 13,2 մլն դոլար, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը' 11,3 մլն դոլար: Մյուս ոլորտներում օտարեկրյա ներդրումների ծավալներն անհամեմատ փոքր են:

 

 

Անահիտ Գրիգորյան