Երբ հետևում ես Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին և փորձում քաղաքագիտական և ռեալպոլիտիկ ձևաչափում վերլուծես, հասկանալի է դառնում, որ ՀՀ-ում առկա են, ոչ թե քաղաքականության այլ տոտալ միապետական համակարգին փողկապակցված օլիգարխիայի շահերի բախում:


Չի կարող մի երկրում լինի իրական ընդիմություն երբ այդ նույն ընդիմության մեջ խաղում են այնպիսի մարդիք, ովքեր թե անցյալում և թե ներկայում, ներկայիս իշխանության հեր ունեցել և ունեն բազում փոխգործակցության փաստեր:


Այդ բոլորը արվում է սեփական կապիտալի պահպանութայն համար իսկ որոշ առումներով նոր կապիտալի կուտակման նպատակով:


Երբ իշխանության մեջ առկա են տեխնոկրատ քաղաքական գործիչներ, որոնք նաև օլիգարխիային ներկայացուցիչներն էն դա փաստում է վերո նշածս::


ԵՎ բնավ էլ զարմանալի չէ, որ որոշ քաղաքական ուժերը՝ մեկ հանդես են գալիս «ռուսամեդ» քաղաքականության կողմակցի դերում իսկ կարճ ժամանակ անց դառնում են« եվրոպամեդ»:


Կամ նույն ուժեր ժամանակին դրոշակ էին սարքել «սահմանադրության փոփոխության » անհրաժեշտուլթյան փաստը իսկ այսօր հանդես են գալիս հակառակ դիրքերից:


Եվ այս ամենի համատեքստում չունենալով հստակ փաստարկներ ինչի են դեմ կամ կող: ԻՍկ պատճառների մեկնաբանության ժամանակ խոսում են վերացական մտքերով:


Չէ ,որ քաղաքականությունը ոչ թե պոպուլիստական և ապրիորիկ խոսքերի մեջ է այլ ժողովրդի կյանքի բարելավման նպատակով քաղաքականության մեջ լինելու և սեփական համակիրների վստահությունը պահպանելու գործընթաց է:


Հ.Գ.
Այս քաղաքական ուժերը սեփական իշխանության պահպանման և սեփական կապիտալի ամրապնդման համար են պայքարում:
Եվ կլինի դա ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ,ՀՅԴ Ժառանգություն թե ՀԱԿ
Արժեքային առումով ոչ մի դրական բան չի կարելի սպասել:

 

 

Սերոբ Գևորգյան