Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը Սևաստոպոլում ՙՙ Հաղթական շքերթի ՚՚ խոստումից, Արևելյան Ուկրաինայում աշխարհազորայիններից կրած ամոթալի պարտություններից, հարկադրական զինադադարը ստորագրելուց հետո՝ հերթական էշությունն է դուրս տվել: Նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ իրենք ամեն ինչ կանեն ատոմային ռումբ ստեղծելու և Ռուսաստանին այդ զենքով պատժելու համար:


Չեռնոբիլ տեսած երկրի ղեկավարները, որոնք իրենց հարևան պետությանը սպառնում են ատոմային ռումբով, առնվազն հոգեկան շեղվածներ պետք է լինեն…


Զարմանալի է նաև Արևմտյան տերությունների քար լռությունն ու անտարբերությունն այս հայտարարությանը: Երբ այդ մասին լսում էին Հյուսիսային Կորեայի, Լիբիայի, Իրաքի, Իրանի, մյուս երկրների մասին, ապա Արևմուտքն ինքնամոռաց ոռնում էր և մտածում այդ երկրները ոչնչացնել քարտեզի երեսից, իսկ հիմա լռում են…


Լռում են որովհետև իրենք և ընդհանրապես բոլոր գերտերությունները կեղտոտված են մինչև ուղն ու ծուծը, և աշխարհաքաղաքական գերակայության պայքարում մոռանում են ամեն ինչ: Ինչ է, պետք է լուռ ու մունջ լսեն և ողջունեն, որպեսզի Եվրոպայի գրեթե կենտրոնում սկսեն ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները?...Միայն թե ռուսների քիթը տրորեն, ռուսներին խեղճացնեն?...Իսկ որն է լինելու ԱՄՆ-ի մեծապետական ամբիցիայի հերթական զոհը, հերթական պետությունը?...Չինաստանը?...


Արևմտյան տերությունների, Ռուսաստանի ջանքերով Ուկրաինան նետվեց միջնադար, ամայացավ և կանգնել է կործանաման եզրին…Իսկ այս փխրուն, հարկադրական հրադադարն էլ կարճատև է, և այդ չեն թաքցնում նաև Ուկրաինայի ղեկավարները, հայտարարելով, որ այն իրենց պետք է ուժերը համախմբելու, նոր ուժով, կազմակերպված և արդյունավետ հարձակվելու համար…


Չէ, իրոք սրանց տեղը հոգեբուժարանն է, այնտեղ բարեհաջող ատոմային կռիվ-կռիվ կխաղան գժանոցի նապոլեոնների ու հիտլերների հետ…

 

 

Ռոբերտ Մելքոնյան