Թուրքիայում իրականացված անօրինական գաղտնալսումների բազան ու արխիվը հանվել է երկրից դուրս: Թուրքիայում անցած տարի դեկտեմբերին տեղի ունեցած գործողություններով գյուլենականների գործունեության հետաքննության մասով առանձնացվել է Թուրքիայում անօրինական գաղտնալսումների գործը: 2010-2014 թթ. ընթացքում պետական տարբեր հաստատություններում գյուլենական ցանցի միջոցով գաղտնալսվել են երկրի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, պատգամավորներ ու լրագրողներ: Այդ գաղտնալսումների ողջ բազան և Թուրքիայի Հեռահաղորդակցային կապի վարչությունից գողացված տեղեկատվական բազան հանվել է երկրից դուրս: Ըստ հետաքննության' դրանք փոխադրվել են Գերմանիա և Սերբիա: Գերմանական հատուկ ծառայությունները (BND) սերտ կապերի մեջ են եղել գյուլենական ցանցի հետ, որոնց միջոցով էլ իրականացվել են գաղտնալսումները: Փաստորեն, Գերմանիան կարող է ունենալ Թուրքիայի դեմ կոմպրոմատների լայն բազա:

 

 

Լևոն Հովսեփյան