Էբոլա վիրուսը հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս: Այդ վիրուսը արդեն 38 տարեկան է (առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թվականի օգոստոսի 26-ին): 38 տարիների ընթացքում հնարավոր էր գտնել Էբոլայի հակավիրուսը, համենայն դեպս դա են պնդում բժիշկ գիտնականները: Այդ դեպքում ինչու են հապաղում դեղագործները ու չեն հայտնաբերում հակավիրուսը ու չեն կանխում Էբոլայի արդեն որերորդ համաճարակը?
Բանն այն է, որ Էբոլան համարվում է աղքատների հիվանդություն: Համաճարակը սկսվում և ծավալվում է աղքատ մարդկանց շրջանում: Մեծ դեր են տանում սանիտարահիգիենիկ պայմանները, սնունդի և խմելու ջրի որակը և այլ ատրիբուտներ, որոնց առկայությունը կամ բացակայությունը մարդկանց դասակարգում են աղքատների ու հարուստների: Էբոլայի թիրախում են միայն այն մարդիկ ովքեր հնարավորություն չունեն այդ ամենը իրենց թույլ տալ, այսինքն՝ աղքատները:
Համաշխարհային դեղագործական ընկերությունները հրաժարվում են միլիոնավոր դոլարներ ծախսել Էբոլայի հակավիրուսը գտնելու նպատակով, քանի որ վիրուսակիր մարդիկ փող չունեն և դա ի սկզբանե վնասաբեր կլինի: Ստացվում է աշխարհի աղքատ մարդիկ ունեն իրենց սեփական վիրուսը, որի դեմ իրենք հնարավորություն չունեն պայքարելու, իսկ հարուստները՝ ցանկություն...
Սա կապիտալիստական աշխարհի դառնություններից է, երբ այնպիսի մարդասիրական մասնագիտություն, ինչպիսին բժշկությունն է զարգանում է միայն փողաբեր համարվող ուղղություններով ատամնաբուժություն, օրգանների պատվաստում, պլաստիկ վիրահատություն և այլն:
Նարեկ Մալյան