Թվում է մենք ամեն ինչ գիտենք մեր մարմնի հնարավորությունների, հատկությունների ու ֆունկցիաների մասին: Բայց ամեն ինչ այդքան ակնհայտ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Նույնիսկ վիկիպեդիան չի նշում մի շարք հատկությունների մասին, որոնք ունի մեր օրգանիզմը, իսկ կենսաբանության դասերը մեզ չեն պամում այդ մասին: Viral Nova կայքը հենց այդպիսի 22 հատկանիշ, հատկություն ու ֆունցկիա է առանձնացրել մարդու մարմնի, օրգանիզմի մասին, որոնք մեզ հայտնի չեն: Մենք առանձնացրել ենք դրանցից ամենահետաքրքիրները:


Փաստ 1
Մարդու աչքերի մկանները, որպեսզի փոխանցեն ճշգրիտ պատկեր ու կենտրոնանան օբյեկտի վրա օրվա ընթացքում կատարում են 100 հազար շարժում: Որպեսզի պատկերացնեք, թե դա որքան շատ է նշենք, որ այդքան ոտքի մկանները մարզելու համար մարդուն անհրաժեշտ կլինի մոտ 45 կիլոմետր քայլել:


Փաստ 2
Մարդու ուղեղը կյանքի ընթացքում կարողանում է հիշել 50 հազար հոտ, քանի որ հենց այդքան բուրմունք է տարբեարկում մեր քիթը:


Փաստ 3
Երբևէ մտածել եք, թե մարդու մարմինը քանի ատոմից է բաղկացած: Գիտնականները հաշվել են այդ թիվը՝ 7,000,000,000,000,000,000,000,000,000 և այս թիվը կոչել ակտիլիոն այսինքն մարդու մարմինը բաղկացած է 7 ակտիլիոն ատոմներից:


Փաստ 4
Օրգանիզմի արյան մեջ կան միլիոնավոր կարմիր գնդիկներ, որոնք անընդհատ պտտվում են ամբողջ օրգանիզմով: Մեկ ամբողջական պտույտը ամբողջ օրգանիզմով կարմիր գնդիկները անցնում են 20 վայրկյանում:


Փաստ 5
Մեր աչքերը չափից մեծ հնարավորություն ունեն տեսնելու ու տարբերելու օբյեկտները: Օրինակ, եթե երկիր մոլորակը լիներ ոչ թե կլոր, այլ տափակ մարդը մոմի լույսը կկարողանար տեսնել 35 կիլոմետր հեռավորության վրա:


Փաստ 6
Մարդու պորտի մեջ կա այնքան մեծ քանակությամբ բակտերիա ու մանրէներ, որքան տրոպիկական անտառներում: Այն յուրահատուկ ու առանձին էկոհամակարգ է:


Փաստ 7
Մարդը կյանքի ընթացքում արտադրում է 29 հազար լիտր թուք, որը եթե հավաքվեր մեկտեղ կարող էր լցնել երկու միջին չափի լողավազան:


Փաստ 8
Բոլորն էլ լսել են հայտնի պատմությունների ու մարդկանց մասին, որոնք օրինակ բարձրացնում են մի ամբողջ գնացքի շարժագնաց կամ օրինակ հայտնի պատմությունը, այն մասին, թե ինչպես է մի մարդը 25 մետր լայնություն ունեցող գետի վրայով թռել, երբ նրա հետևից գիշատիչ է ընկել: Այս ամենի գաղտնիքը նրանում է, որ մարդու մկանները շատ ավելի ուժեղ են ու կարող, ուղղակի մարմինը ինքնապաշտպանական ռեակցիայով մեզ թույլ չի տալիս օգտագործել մկանների ամբողջ հնարավորությունը: Դրանք արտահայտվում են միայն որոշակի դեպքերում՝ մասնավորապես վախի հետևանքով ադրենալինի մեծ քանակության արտանետման դեպքում:


Փաստ 9
Մարդու մարմինը, ինչպես ֆոսֆորը լուսավորվում է մթության մեջ, սակայն դա մենք չենք նկատում, քանի որ մեր աչքերը կարողանում են ընկալել 1000 անգամ ավելի ուժեղ ազդակները:


Փաստ 10
Մարդու և բանանի ԴՆԹ տվյալները 50 տոկոսով համընկնում են:


Փաստ 11
Մարդու ուղեղը մեկ վայրկյանում կատարում է 38 տրիլիոն գործողություն: Համեմատության համար նշենք, որ աշխարհի ամենահզոր համակարգիչը մեկ վայրկյանում կարող է կատարել ուղեղի գործողությունների քանակի ընդամենը 0.0002 տոկոսը:


Փաստ 12
Մարդու օրգանիզմը յուրաքանչյուր վայրկյանում արտադրում է 25 միլիոն նոր բջիջ: Այսինքն յուրաքանչյուր 4.5 րոպեն մեկ մեր օրգանիզմը արտադրում է այնքան բջիջ, որքան ամբողջ երկիր մոլորակի բնակչությունն է՝ 7 միլիարդ:


Փաստ 13
Սիրահարված լինելիս մարդը այնքան հորմոններ է արտադրում, որքան եթե օգտագործեր ամֆետամին: Հայտնի է, որ ամֆետամինը ամենաազդեցիկ ու զանգվածային օգտագործվող թմրանյութերից է:


Փաստ 14
Նորածին երեխան ծննդից հետո 60 տոկոսով ավելի շատ ոսկոր է ունենում, քան չափահաս մարդը, սակայն մինչև այժմ հայտնի չէ, ինչպես են այդ ոսկորները այսպես ասած անհետանում:
Պատրաստեց՝ Արա Վարդանյանը