Էբոլան կգրավի նորանոր երկրներ: Գիտնականնրը կազմել են էբոլայի տարածման քարտեզը: Այն կազմելու համար գիտնականները նախհաշվի են առել հարևան երկրների տենդի տարածման հավանականություն, ապա կազմել են այն երկրների ցանկը, որտեղի բնակչությունը չղջիկների միսը օգտագործում է որպես սնունդ (նշենք, որ էբոլայի տենդի հիմնական սկզբնաղբյուրը հենց չղջիկներն են):

 

Washington Post-ը գրում է, որ գիտնականների էբոլայի վիրուսի տարածման երկրների ցանկի մեջ ներառվել է 22 երկիր, այդ թվում այն երկրները, որտեղ վիրուսն արդեն մոլեգնել է: 22-ից 7-ում վիրուսը արդեն խլել է 2400 մարդու կյանք, իսկ վարակվածների թիվը հատել է 4000-ի սահմանը:

 


Եվ այսպես վտանգի տակ են գտնվում հետևյալ երկրները՝ Նիգերիայում, Կարերունում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Գանայում, Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Անգոլայում, Տոգոյում, Տանզանիայում, Եթովպիայում, Մոզամբիկում, Բուրունդիում, Հասարակածային Գվիենայում, Մադագասկարում եւ Մալավիում տարածվել:

 

 

 

Գիտնականները կազմել են էբոլա տենդի տարածման քարտեզը