Սեպտեմբերի 18-ին Բրիտանական թագավորության մաս կազմող Շոտլանդիայում տեղի կունենա հանրաքվե,որտեղ բնակչությունը կորոշի՝ ապրե՞լ Միացյալ թագավորության կազմում,թե անկախ երկրու՞մ...Մինչև վերջերս "ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ" կողմակիցների թիվը բավական քիչ էր,բայց վերջին օրերի հարցումները ցույց են տալիս,որ դրանք բավական ավելացել են և արդեն անցնում են 51%-ը...
Բայց ինձ ավելի շատ այլ բան է հետաքրքրում...Մեր մամուլում շատ ակտիվ քննարկվում է,թե ինչ դրական ազդեցություն կունենա, եթե շոտլանդացիները ԿՈՂՄ քվեարկեն Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու դեպքում Արցախյան հարցի վերջնական լուծման առումով...
Ի՞սկ ով է ասել,որ ԴԵՄ քվեարկելու դեպքում բացասական ազդեցություն կունենա:Ընդհանրապես ՀԱՆՐԱՔՎԵՆ արդեն ՄԵԾ ԴՐԱԿԱՆ ազդեցություն ունի այն առումով,որ ամենազարգացած երկրներից մեկում հանրաքվեի միջոցով են ազգերը որոշում իրենց ապագան...Եվ ոչ ոք այս պարագայում չի խոսում տարածքային անձեռնմխելիության և սահմանների անքակտելիության մասին...Արցախահայերը դեռ 1991թ. դեկտեմբերի 10-ին են իրենց ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ հանրաքվեն անցկացրել և որոշել իրենց ապագան...Արցախի բնակչության 76%-ը կազմող ՀԱՅԵՐԸ կողմ արտահայտվեցին ազեր-կոյունլուներից "բաժանվելու" գաղափարին...
Հիմա,երբ քննարկվում է ԼՂ լիարժեք խաղաղություն հաստատելու հարցը և Մինսկի խմբի համանախագահներ՝ՌԴ,Ֆրանսիան և ԱՄՆ ունեն իրենց սեփական ծրագիրը՝Մադրիդյան սկզբունքները,որի համաձայն նորից է նախատեսվում հանրաքվե անցկացնել Արցախում ,ինչպե՞ս է դրան արձագանքելու սև և սպիտակ ոչխարների երկիրը...Օրինակ,Ի.Ալիևի պրիմիտիվ մտածելակերպի համաձայն, Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեի ժամանակ նրա ապագան պետք է որոշեն ոչ միայն այնտեղ բնակվողները,այլև ողջ ՈՉԽԱՐՆԵՐԻ հոտը...Բայց չգիտես ինչու շատ զայրանում է,երբ հիշեցնում են,որ Էրիտրեայի,Կոսովոյի կամ Հարավային Սուդանի անկախության հանրաքվեների ժամանակ չեն քվեարկել Եթովպիայի,Սերբիայի կամ Սուդանի ողջ բնակչությունը համապատասխանաբար...
Հիմա էլ նոր բան է հնարել.ասում է,որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեն պատերազմի պատճառով Արցախը լքած բոլոր կոյունլուները և նրանց հետնորդները,մոռանալով այն մասին,որ Արևելյան Թիմորի անկախության հանրաքվեի ժամանակ նույն աճպարարությանը ուզում էր դիմել Ինդոնեզիան,որը 1975 թ.սկսած երկրամասը բնակեցնում էր մահմեդական զանգվածով...Սակայն 1999թ.ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ հանրաքվեին մասնակցեցին մինչև 1975թ.այնտեղ ապրածները...Մեզ համար Շոտլանդիայում անցկացվող հանրաքվեն այնքանով է "կարևոր",որ այն առաջին անգամ անցկացվում է "քաղաքակիրթ"եվրոպական երկրներից մեկում,որտեղ ՄԱՐԴՈՒ կարծիքը ամեն ինչից վեր է...Նույինսկ բացասական "պատասխանի" դեպքում մեր ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ այն շատ հմտորեն կարող են օգտագործել ՄԵՐ՝հայերիս օգտին...
Հ.Գ.Շատ ափսոս կլինի,եթե 1707թ. մայիսի 1-ին Անգլիայի և Շոտլանդիայի կողմից ձևավորված ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ անցնի պատմության գիրկը...Նույնիսկ հաշվի առնելով այն,որ շատ դեպքերում նա վարել է հակահայկական քաղաքականություն...Մեծ Բրիտանիան առկա է աշխարհում տեղի ունեցող բոլոր քաղաքական,տնտեսական,մշակութային և այլ գործընթացների մեջ...
Շոտլանդիայի անկախացման և դրա հետևանքով Բրիտանական քագավորության մասնատման դեպքում "անկախացման"շքերթը թափ կառնի Եվրոպայում...Կատալոնիան և Բասկերի երկիրը կանկախանան Իսպանիայից,ֆլամանդացիները կձևավորեն իրենց երկիրը և կանկախանան Բելգիայից,Կորսիկա կղզին կփորձի դուրս գալ Ֆրանսիայի վերահսկողությունից,Իտալիան կարող է բաժանվել երկու մասի՝Հյուսիսային(հարուստ) և Հարավային Իտալիաների...Կարող է շարունակվել Բրիտանիայի մասնատումը.կանկախանա Ուելսը,իսկ Հյուսիսային Իռլանդիան կվերամիավորվի իր "մոր" հետ...Այս դեպքերում չեն բացառվում նոր ազգամիջյան կոնֆլիկտները և տնտսեսական վիճակի վատթարացումը արդեն Արևմտյան Եվրոպայում...
Գագիկ Համբարյան