Ցանկացած քաղաք հիշարժան ու դիտարժան է իր հուշարձաններով, պատմական կառույցներով, ճարտարապետական ուրույն ոճով: Ես չեմ ուզում նշել Երևանը դրանցից որն ունի, որը չունի այդ թեմային շատ եմ անդրադարձել և միանգամից ասեմ, որ վիճակն անմխիթարական է ու կարծես անհուսալի:


Իսկ արձանները?...Դե «հին» արձանների մասին չեմ խոսում, հիմնականում լավն են, իսկ վերջին տարիներին տեղադրվածները մեծամասամբ նման են «ավտարիտետների», մեծահարուստների կամ նրանց բարեկամների գերեզմանններին տեղադրված արձաններին:


Անշուք, պաղ, կեղծ, քարացած, անտեսք, անդեմ, անոճ, սառը' մի խոսքով գերեզմանոցային ոճով…
Իմ կարծիքով միակ լավ, տաղանդավոր, բարձրարժեք քանդակը դա Առնո Բաբաջանյանի արձանն է…Հայաստան ժամանած զբոսաշրջիկների հավանած, սիրած ու հետաքրքրություն առաջացրած թերևս միակ արձանը:


Սուտը, կեղծիքը, կաղապարվածությունը,խաբկանքը, ձևականը սպանում է ամեն լավ բան…Եվ հատկապես արվեստում, որտեղ այն անտանելի է ու անհամատեղելի…

 

 

Ռոբերտ Մելքոնյան