ՙՙԽոչընդոտ՚՚ ու ՙՙտեխնիկական խնդիրներ՚՚ կատեգորիաները տարբեր են

 

Ենթադրվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդմակցի Եվրասիական Տնտեսաական Միությանը՝ թեև համապատասխան պայմանագիրն աառայժմ վավերացվել է միայն Մոսկվայի կողմից, Մինսկը խոստանում է դա անել մինչև հոտկտեմբերի 10-ը, իսկ Աստանան խորիմաստ լռում է...


Ամեն անգամ, երբ հետաձգվել է Հայաստանի անդամակցության վաղօրոք նշված ժամկետը, մեր պաշտոնյաները մատնանշել են տեխնիկական պատճառները:


Թեև, օրինակ, դժվար է ՙՙտեխնիկական՚՚ որակել Ալիևի նամակը ու դրա հրապարակումը Նազարբաևի կողմից կամ այն հարցը, թե արդյո՞ք մաքսակետ պետք է տեղադրվի Հայաստանի ու Արցախի սահմանին:
Երևանում գտնվող Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին կիրակի օրը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ կան:


Իհարկե, բելառուս քաղաքական գործիչը դիվանագիտորեն հույս է հայտնել, որ այդ խոչընդոտները կվերանան, բայց ես չեմ բացառում, որ հոկտեմների 10-ին Հայաստանը դարձյալ չդառնա ԵԱՏՄ անդամ, որովհետև համաձայնեք՝ տարբեր բաներ են ՙՙտեխնիկական խնդիրներն՚՚ ու ՙՙխոչընդոտները՚՚...

 

 

 Սուրեն Սուրենյանց