«Ինչքան մարդ, այնքան բնավորություն», այս ճշմարտությունը մեզ համար նոր չէ: Սակայն կան օրինաչափություններ, որոնք հատուկ են շատերիս: Բացահայտել կին – տղամարդ փոխհարաբերությունների նրբերանգները և դրանց շարժիչ ազդակները օգնում է հոգեբանությունը և այսօր ձեզ կներկայացնենք հոգեբանական մի քանի դիտարկում մեզ հետաքրքրող հարցերի շուրջ հենց այդ համատեքստում:
Օգտվում ենք Մնացական Մանուկյանի «Սիրո փիլիսոփայական, հոգեբանական մեկնաբանման հայկական գանձարան» գրքից
Կանանց շրջանում հաջողություն են վայելում այն տղամարդիկ, ովքեր.
• փորձված են սիրո գիտությամբ,
• վարպետ են պատմություններ պատմելու,
• երաշխավորում են իրենց հուսալիությունը,
• առատաձեռն են նվերների հարցում,
• պերճախոս են
• բարետես են,
• սիրում են խնջույքներ և հաճույքի երեկոներ,
• խիզախ են և նախաձեռնող:
Կինը տղամարդուն մերժում է հետևյալ պատճառներով.
• տղամարդու հանդեպ ունեցած չարությունից,
• դիրքերի միջև եղած տարբերությունից,
• անկախությունը չկորցնելու զգացումից,
• մտավախությունից, որ տղամարդը անկեղծ չէ,
• արդեն ստեղծված մտերմությունից,
• իր նկատմամբ նրա սերը չհասկանալուց,
• տղամարդու սառնությունից և կրքի պակասությունից
Հեշտ նվաճվող կինը նա է, ով
• ունի իրեն չսիրող ամուսին,
• աղքատ է և նյութապես, և հոգով,
• ունի իրենից դիրքով ցածր ամուսին,
• կինը, որը ձգտում է հասարակության մեջ երևալ,
• այրի է, հատկապես երիտասարդ տարիքում,
• կինը, որ սիրում է հաճույքներ ու վայելքներ,,
• հաճույք չի ստանում իր ամուսնու մոտ, • ունի հասարակական կամ գիտական գործերով տարված ամուսին,
• փառասեր կինը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսնության պահին ամուսնացածները հրապուրված են եղել. տղաները աղջիկների.
կանացիությամբ' 31 %,
մարդամոտությամբ' 15%
անկեղծությամբ' 13 %
բարությամբ' 12 %
տնտեսվարությամբ' 11 %
խելքով' 6 %
աղջիկները տղաների'
առնականությամբ' 44 %,
խելքով' 36%
զգայուն և ուշադիր լինելով' 16 %
բարությամբ' 15 %
մարդամոտությամբ' 14 %
անկեղծությամբ' 13 %
համեստությամբ' 12 %