Թվում է, թե ուժեղ սեռի ներկայացուցիչները չպետք է վախենան ոչնչից ու ոչ մի բանից, բայց այդ ամենը ընդամենը միֆ է, տղամարդիկ, ինչպես կանայք, նույնպես ունեն իրենց վախերը, և անգամ ամենաիդեալական թվացող տղամարդուն անհնարին է պատկերացնել առանց ներքոհիշյալ վախի տեսակների.

 

«Իսկ ե՞րբ ենք ամուսնանալու». այս արտահայտությունը ամենից շատն է վախեցնում տղամարդկանց, նրանք ուղղակի սարսափում են ընտանեկան հոգսերից, անկատար, չստացված ամուսնությունից, երեխաներից...

 


Դավաճանություն. բոլոր տղամարդիկ վախենում են դավաճանված և խայտառակված լինելուց, նրանք ագրեսիայի մեջ են ընկնում անգամ այն մտքից, որ իրենց սիրելին կարող է լինել ուրիշինը: Պակաս վախ չի պատճառում տղամարդկանց նաև սեփական դավաճանությունը կնոջը հայտնի դառնալը:


Տղամարդիկ շատ են վախենում նաև հայտնվելուց կնոջ իշխանության ներքո. միայն այն գիտակցումը, որ նրանք կդառնան կնոջ ձեռքին խաղալիք ու կհայտնվեն նրանց կրունկների տակ, սարսափեցնում է:


Անհաջողություն անկողնում. վախի զգացում, որ իրենց «ամենագլխավոր արժանիքը» կարող է դավաճանել ամենապատասխանատու պահին, դասվում է տղամարդու ամենավատ երազներից մեկը:


Գեղեցիկ կանանցից. զարմանալի է, բայց տղամարդիկ իրոք վախենում են գեղեցիկ կանանցից, ավելի շուտ վախենում են նրանց կողմից արհամարհանքի ու մերժման արժանանան:


Առանց գումարի և հեղինակության մնալը տղամարդու հուսալքության և խուճապի գլխավոր պատճառը կարող է հանդիսանալ:


Տղամարդկանց վախեցնում է նաև, այն փաստը, որ իրենց սիրելի կինը կարող է դուր չգալ շրջապատին՝ ծնողներին, ընկերներին:


Մենակություն. տղամարդիկ վախենում են նաև մենակ և անօգնական մնալուց, դժվար է պատկերացնել տղամարդու կյանքը առանց կնոջ, մանավանդ, երբ ծերությունը այնքան էլ հեռու չէ:


Ինչպես երկրագնդի բոլոր մարդկանց, տղամարդկանց նույնպես երբեմն սարսափ են պատճառում մահվան, անբուժելի հիվանդության մասին մտորումները:


Կնոջ արցունքները, որքան էլ զարմանալի են իրոք կարող են տղամարդուն վախեցնել, շատ տղամարդիկ պատրաստ են ամեն քայլի գնալ միայն թե երբեք չտեսնեն կանացի արցունքեր: