Քեթի Փերրին անկեղծացել է Harper's Bazaar ամսագրի նոր համարի հարցազրույցում և պատմել իր չստացված սիրային հարաբերությունների մասին: Երգչուհու խոսքերով ինքը միշտ տուժում է, քանի որ չափից դուրս հոգատար է լինում իր զուգընկերների նկատմամբ՝ մոռանալով իր սեփական անձի մասին.

 

«Ես սովորել եմ, որ եթե նախ և առաջ քեզ չես սիրում, ապա չես կարող սեր տալ մեկ ուրիշին: Ես պետք է սովորեմ նախ իմ մասին հոգ տանել, հետո ուրիշների մասին: Ես ուզում եմ բոլորին մայրություն անել: Ուզում եմ բոլորի մասին հոգ տանել: Ուզում եմ պաշտպանել նրանց՝ մոռանալով իմ եսի մասին: Ես հասկացել եմ դա թերապիայի միջոցով:


Ես շատ անգամներ խզել եմ հարաբերություններս այն մարդկանց հետ, ովքեր վախենում էին ինձնից: Նրանք ասում էին, որ վախեցած չէին, բայց նրանք այդպիսին էին, քանի որ այլևս չգիտեին, թե ինչպես պետք է շարունակեին այդպիսի հարաբերությունները»: [R]

 

 

Նորություններ Շոուբիզնեսից