Սեպտեմբերի 12-ին Յալթայում ընտրում էին Ղրիմի ամենագեղեցիկ աղջկան: Հաղթող ճանաչվեց 22-ամյա Անժելիկա Պոմիտունը Սիմֆերոպոլից: Մրցույթի մասնակից աղջիկների ընտրությունը շարունակվել է մի քանի ամիս: Բացի վառ արտաքինից, մոդելային կազմվածքից և երիտասարդ տարիքից (14-25 տարեկան) աղջիկները պետք է ունենային նաև այլ առավելություններ: Մասնավորապես, ամուսնացած կամ բաժանված չլինել, երեխաներ և Ռուսաստանի անձնագիր չունենալ: Եզրափակիչ հասան 30 մասնակիցներ, ովքեր տարածաշրջանային և թեմատիկ մրցույթի հաղթողներն էին: