Օրերս ԱՄՆ նախագահ Բ.Օբաման հատուկ ելույթով հանդես եկավ և հայտարարեց,որ "պատերազմելու" է "Իսլամական Պետություն" խմաբավորման դեմ(նախկին ԻԼԻՊ),որը վերջերս այնքան է հզորացել,որ Իրաքի և Սիրիայի իր կողմից վերահսկվող տարածքներում սեփական՝միջնադարյան կանոններով, երկիր է "հռչակել" և նավթի վաճառքի ու թալանի շնորհիվ էլ ծաղկում և բարգավաճում է...Ասեմ,որ այս խմբավորման "ծնողներից" մեկը՝հենց ԱՄՆ-ն է...Այն մեծ թափով սկսեց հովանավորվել Վաշինգտոնի կողմից,երբ 2011թ.մարտից քաղաքացիական պատերազմը Սիրիայում թևակոխեց ռազմական փուլ...

 

Բացի Վաշինգտոնից այս բարբարոս իսլամիստներին օգնում էին նաև Պարսից ծոցի մի քանի թագավորություններ,ինչպես նաև Վաշինգտոնի ԸՆԿԵՐՆԵՐԸ Եվրոպաներում...Մինչև հիմա ԱՄՆ գերադասում էր բացեիբաց չներքաշվել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝հաշվի առնելով այն հանգամանքը,որ սիրիական բանակը բավական մարտունակ է և կարող է ծանր հարվածներ հասցնել անպարտելի յանկիներին..Նույնիսկ այս երեք տարիների ընթացքում Վաշնինգտոնին և նրա կողմնակիցներին չգաջողվեց Սիրիայի օդային տարածքը ՄԱԿ-ով հռչակել անթռիչք գոտի,ինչպես դա եղավ ժամանակին Աֆղանստանի,Իրաքի և Լիբիայի պարագայում...

 

ԱՄՆ այս երկրների վրա հարձակվելու համար գնաց ամեն ստի և կեղծիքի...2001 թ.սեպտեմբերի 11-ի դեպքերը ամերիկյան իշխանությունները օգտագործեցին որպես պատրվակ Աֆղանստան զորեր մտցնելու և իրենց նախկին ընկեր՝ԹԱԼԻԲՆՐԻ, դեմ պատերազմելու համար...Իրաքյան նավթին տիրանալու համար 2003 թ.մարտին զորքեր մտցրեցին Իրաք՝մեղադրելով ժամանակին Վաշինգտոնի բարեկամ Ս.Հուսեյնին,քիմիական և միջուկային վտանգ ներկայացնելու համար....

 

Հետո եկավ "Արաբական Գարուն"-ը իր բոլոր արհավիրքներով,որի զոհերից է նաև Սիրիան...Բ.Օբաման հայտարարեց,որ ԱՄՆ օդուժը հարվածներ կհասցնի ԻՊ դիրքերին Սիրիայի տարածքում և ԿՕԳՆԻ Բ.Ասադի դեմ պայքարող մի յալ ահաբեկչական խմբավորման անդամներին՝Ան-Նուսրա ճակատի մարդասպաններին,որի թիկունքում է կանգնած "քաղաքակիրթ աշխարհը"...

 


Հ.Գ.Այսպիսով Վաշինգտոնը անում է այն,ինչ արել է մինչ այժմ.ահաբեկչության դեմ պայքարի և "տուժվածներին" օգնելու պատրվակի ներքո ԱԳՐԵՍԻԱՅԻ է ենթարկում այն երկրները,որոնք ԽԱՆԳԱՐՈՒՄ են իր քաղաքականությանը և հարստանալում աշխարհի տարբեր մասերում...Իսլամական Պետության դեմ պայքարը,շատ ԼԱՎ պատրվակ է Վաշինգտոնի համար արդեն ռազմական միջամտությամբ խառնվելու Սիրիայի ներքին գործերին,որտեղ վերջին ժամանակներս Ասադին հաջողվում է բավական նեղել և՛ ԻՊ-ը,և՛ "չափավոր" կոչվող ընդդիմությանը...

 

 

Գագիկ Համբարյան