Ուշացած լսեցի Բալլադը զինվորի մասին…Մոր ու հոր սրտից բխած աղոթքի պես էր՝ մեղմ ու հանդարտ , բայց և ուժեղ… ու խաղաղեցնող……


…հուզվեցի, հոգիս նորից տակնուվրա եղավ, հետո ինձ հավաքեցի, հպարտացա, աղոթեցի այս երգի խոսքերով, երգի թևով հասա սահման ու …Հայ զինվո՜ր՜՜՜՜,մեր խաղաղ գիշերը ՔՈ ձեռքում է …Հայրենիքը մոր պես աղոթում է, Հայ զինվո՜ր անպարտ մեր Բանակի ,
Կյանքդ զոհեցիր հանուն Կյանքի։


Ավետ Բարսեղյան. այս երգի քո յուրաքանչյուր բանաձևում Ապրելու կարգախոս է՜
Հ.Գ. Սահմանին կանգնած զինվորները մերօրյա Հերոսներն են,մեր խաղաղութան
երաշխավորը,Մեր կյանքի զարկերակը…


Հ.Գ 1…Երբ շփվում ես հոսպիտալում վիրավոր պառկած հրամանատարի կամ զինվորի հետ՝ բախվում նրանց անձնվեր Հայրենասիրությանն ու անկոտրում Կամքին, ամաչում ես ինքդ քո փոխարեն՝ քո վախերի, թուլությունների, ու տկարության համար…

 

 

Նազենի Հովհաննիսյան