Գերմանիայի դաշնային կանցլեր Անգել Մերկելը ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին հանձնել է Ինտեգրացիայի գերմանական հիմնադրամի «Ոսկե Վիկտորիա» մրցանակը, հաղորդում է kicker-ը: Մրցանակը շնորհվում է Գերմանիայում տարբեր ազգերի ներկայացուցիչների միջեւ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Կլոզեն ծնվել է Լեհաստանում, ութ տարեկանում տեղափոխվել է Գերմանիա:
«Այսօր Միրոսլավը ստացավ եւս մեկ մրցանակ, որին նա արժանացել է ֆուտբոլի շնորհիվ: Նա հրաշալի մարզիկի եւ ֆուտբոլիստի բացառիկ օրինակ է»,- ասել է Մերկելը:
«Այս մրցանակը ստանալը մեծ պատիվ է: Հավաքականում հայտնվելը լավագույն օրինակն է, որ յուրաքանչյուրը կարող է ինտեգրվել»,- նշել է Կլոզեն:
Կլոզեն Գերմանիայի հավաքականի ռեկորդակիր է՝ 137 խաղում նա խփել է 71 գնդակ: 36-ամյա ֆուտբոլիստը նաեւ աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի լավագույն ռմբարկուն է՝ 16 գոլ: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Կլոզեն հայտարարեց հավաքականում կարիերան ավարտելու մասին:
Ֆուտբոլային հասարակություն