Այս տարի օգոստոսի սկզբին տեղի ունեցավ ԱՄՆ-Աֆրիկա առաջին համաժողովը և սկսվեց շրջանառվել այն կարծիքը, թե արդյոք ԱՄՆ առաջին սևամորթ նախագահին կհաջողվի տիրապետել իր նախնիների պատմական հայրենիք Աֆրիկային:
Եվ այսպես, Վաշինգթոնում պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ ԱՄՆ-Աֆրիկա համաժողովը: ԱՄՆ նախագահն անձամբ ընդունեց աֆրիկյան քառասունյոթ պետությունների ղեկավարներին ու նրանց հետ քննարկեց առևտրական հարաբերությունների ու ներդրումային ծրագրերի հետագա զզարգացման հետ կապված հարցերը: Քննարկվեցին նաև խաղաղության ու անվտանգության հետ կապված գործակցությանը վերաբերող հարցերը: Այսպես ազդարարեցին լրատվամիջոցները այս տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ-ԱՖՐԻԿԱ համաժողովի մասին, որի իրական նպատակները սակայն, չվրիպեցին վերլուծաբանների աչքից ու արդեն կոնֆերանսի անցկացման օրերին իսկ եղան հայտարարություններ, որ այդպիսով ԱՄՆ-ն փորձում է վազանցել Չինաստանին, որն այս պահին աֆրկյան ողջ մայրցամաքի տնտեսության մեջ առաջին ջութակի դեր է կատարում:
Ուշագրավն այն է, որ հրավերքներ ուղարկվել էին բոլոր աֆրիկյան երկրների ղեկավարներին, բացառությամբ այն երկրների, որոնք ԱՄՆ-ն իրեն թշնամի է համարում: Դրանց շարքում են օրինակ Զիմբաբվեի դիկտատոր Ռոբերտ Մութաբեն, ով արդեն տարիներ շարունակ ապրում է ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների ներքո' իր երկրում մարդու իրավունքների խախտման համար: Իսկ համաժողովի նախօրեին էլ
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օժանդակություն կցուցաբերի Աֆրիկայի երկրներին ժողովրդավարության զարգացման ու կաշառակերության դեմ պայքարի գործում:
Ամերիկյան մեկնաբաններն ու վերլուծաբանները, ինչպես համաժողովի օրերին, այնպես էլ դրանից հետո, արձանագրեցին, որ համաժողովը խոսում է, այն մասին, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Աֆրիկյան մայցամաքում Չինաստանի ու Ռուսաստանի ազդեցության ընդարձակման փաստից: Նրանք նշում են, որ միայն անցյալ տարվա ընթացքում Աֆրիկայի ու Չինաստանի առևտրաշրջանառությունը կազմել է երկու հարյուր միլիարդ դոլար: Չինաստանը, ինչպես ժամանակին Խորհրդային Միությունը Աֆրիկայում կառուցում է դպրոնցեր ու հիվանդանոցներ, իրականացնում ենթակառուցվածքային ծրագրեր, գործակցային հարաբերությունների մեջ ներգրավելով տեղական վերնախավին ու ստեղծելով աշխատատեղեր պարզ քաղաքացիների համար:
Այս ամենով հանդերձ հիմնական շեշտադրությունը առևտրական ու տնտեսական հարաբերություններն էին և ամերիկյան ընկերությունների կողմից նախատեսված շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերն ու գործարքների ստորագրումը:
«ԱՄՆ նախագահի վարչակազմը չի ուզում խոստովանել, որ առևտրային ու տնտեսական հարաբերությունները միայն այս հանդիպման կեղևն են: Խնդիրն ավելի խորքային է: Բանն այն է, որ ԱՄՆ-ն կորցնում է իր ազդեցությունն ու հարգանքը Աֆրիկայում: Ես դա լսում եմ ամենուրեք, ուր էլ որ գտնվեմ»,- անգլիական պարբերականը մեջբերում է իր աֆրիկյան բաժանոմունքի հիմնադիր տնօերն Մելվին Ֆուտի խոսքերը, ով հանդիսանում է նաև Վաշինգթոնում աֆրիկյան շահերի լոբբիստական խմբի ղեկավարը:
“Չինաստանի ազդեցության ընդարձակումը Աֆրիկայում կապված է նախ և առաջ այն հանգամանքի հետ, որ Սև մայրցամաքում աշխատում են ու ապրում բազմաթիվ չինացի մասնագետներ ”,- նկատում է անգլիական The Guardian-ը, մեկնաբանելով ԱՄՆ-Աֆրիկա համաժողովը:
Իհարկե պետք է նկատել, որ Աֆրիկան ունի օգտակար պաշարների վիթխարի քանակություն և առաջիկա նոր աշխարհակարգի կայացման ժամանակ այն հիմնական հաղթաթղթերից է որևէ ճամբարի առաջնության ապահովման համար:
Ամերիկյան պաշտոնյաները սակայն, լրագրողների հետ իրենց հարցազրույցների ընթացքում ընդգծում են, որ ի տարբերություն ՉԺՀ-ի, որին Աֆրիկայում հետաքրքրում են միայն օգտակար հանածոների շահագործումը, ԱՄՆ-ն ու աֆրիկյան պետություններն ունեն շատ ընդհանրություններ ու ընդհանուր շահեր գյուղատնտեսության ու էլեկտրաէներգետիկայի զարգացման բնագավառներում:
Ամերիկյան կողմը նաև որոշ զգուշավորությամբ խոսում է ամերիկյան հեղինակության բարձրացման մասին, որը վերջին շրջանում բավականին անկում էր ապրել: Հասկանալի է, որ այդ ազդեցության վատթարացմանը նախ և առաջ նպաստել էին իրադարձությունները Լիբիայում, որտեղ ոչ առանց ԱՄն և Արևմտյան երկրների օժանդակության տեղի ունեցավ Մուհամմար Քադդաֆիի միանձնյա, սակայն համեմատաբար կայուն ու ապահով վարչակարգի տապալումը, ինչից հետո երկրում սկսվեց քաոս: Ապա պետք է հիշել իրադարձությունները Եգիպտոսում. Հոսնի Մուբարաքի վարչակազմի տապալումը նույնպես ոչ միանշանակ արձագանք գտավ աֆրիկյան ղեկավարների մոտ: Ավելին, Աֆրիկայում նույնիսկ ոչ միանշանակ է ընկալվում Ուկրաինական դեպքերի զարգացման մեջ ԱՄՆ ունեցած դերակատարությունը:
Շատ աֆրիկյան ղեկավարներ ու զինվորականներ այն կարծիքին են, որ այս պահին ամերիկյան իշխանություններն ուղղակի պետություններում հեղաշրջումներ են իրականացնում, իշխանության բերում իրենց դրածո խամաճիկների, սակայն անվերջ խոսում են ժողովրդավարության մասին: Սասանված հեղինակության ու ազդեցության այս իրավիճակը շտկելու ու կորցրած դիրքերը վերականգնելու համար ամերիկյան կողմը նույնիսկ պատրաստ է աֆրիկյան իր գործընկերներին ներգրավելու ավելի սերտ ռազմատեխնիկական գործակցության մեջ:
Ամերիկյան Գլոբալ Սեքյուիթի կենտրոնի ղեկավար Ջոն Փայքն այս հանդիպումն անվանում է «նոր ճակատամարտ հանուն Աֆրիկայի»:
Հետաքրքրական է, որ Վաշինգթոնում կրկին հիշել, են Սոմալիում իրենց խաղարար առաքելության ռազմական հաաքակազմի մասին, որը աֆրիկյան այդ երկրի սահմանները լքել էր անցյալ դարի իննսունականներին:
Վերջես “Էքոնոմիստ” պարբերականին տված իր ընդարձակ հարցազրույցում ևս ԱՄՆ նախագահն անդրադարձել է այս համաժողովին ու մասնավոր կերպով ընդգծել, որ ցանկանում է ոչ միայն օգնել աֆրիկացի գործարարներին, այլ նաև նպաստել մայրցամաքի խնդրահարույց շրջաններում խաղաղության կայացմանն ու ամրապնդմանը:
“Մենք պետք է նախապես կազմված ծրագիր ունենանք ՆԱՏՕ-ի ու աֆրիկյան երկրների ու մայրցամքում գոչծող կազմակերպությունների գործակցության ուղղությամբ: Սա ոչ թե այն բանի համար, որ մենք չենք կարող միայնակ կարգավորել մայրցամաքի անվտանգությունն ու տնտեսական ու ֆինանսական ներդրումներ կատարել, այլ որպեսզի չընկալվենք որպես մայրցամաքային դոմնինանտ”,- ընդգծել է նախագահ Օբաման:
Հետաքրքրական է, որ վերլուծաբաններն ուշադրության են հրավիրում նաև այն փաստը, որ Օբաման առաջին սևամորթ նապագահն է ԱՄՆ-ի, հոր կողմով քենիացի, “ում ի սկզբանե շատերը աֆրիկյան ցամաքում ընկալեցին որպես յուրային և սա միջոց է պատմության մեջ սեփական հետքը թողնելու”,- նկատում է Բլումբերգ գործակալությունը: Նախագահ Օբաման, թեև ԱՄն Աֆրիկայի նկատմամբ քաղաքականության հանդեպ եղած ընդհանուր սկեպտիցիզմին, բավականին ճանաչում է վայելում աֆրիկացիների շրջանում: Օրինակ, Փյու Ռիսըրչ հանրային հիմնադրամի անցկացրած վերջին հարցումների համաձայն նրա հոր հայրենիք Քենիայում նրա մասին դրական են արտահայտվել հարցվածների ութսունմեկ տոկոսը: