Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Վերջինիս նախորդել են «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ տարածաշրջան իրականացված պաշտոնական այցերը եւ ՀԵԲ-ի կոնտակտային ցանցի հանձնառության իրականացրած աշխատանքները:
Բասկերի Խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակի: Այն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Ի վերջո, այսօր ընդունած փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարեւորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին:
Այս կապակցությամբ «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ ԼՂ Արտաքին Գործերի նախարար Կարեն Միրզոյանը մեկնել է Բասկերի Երկիր, որտեղ կատարել է պաշտոնական այցեր, հանդիպել Բասկերի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաներին, օրենսդիր մարմնի ղեկավար Տիկին Բակարտխո Տեջերիա Օտերմինին:
Վրեժ Հովսեփյան