Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի և «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման համաձայն:


2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:


Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու իրավունք ունի երեխայի (ում ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը) հետ Հայաստանի Հանրապետությունում բնակության նույն վայրում բնակվող (հաշվառված) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:


Նպաստը նշանակելու համար դիմողն անձամբ իր բնակության (հաշվառման) վայրի տարածքային բաժին է ներկայացնում.


. դիմում,


. դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարա¬նիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.


. նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,


Տարածքային բաժինը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք (դիմողը և իր բալիկը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն միևնույն հասցեյում) կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

 

 

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն