1. Փնթիություն, անխնամ տեսք, անմաքրասիրություն
Տղամարդու անտարբեր վերաբերմունքը սեփական արտաքինի վերաբերյալ դուր չի գալիս ոչ մի կնոջ: Կեղտոտ գուլպաներ, «բուրող» թևատակեր, մշտական չսափրված վիճակ, տաբատներ' լայնացած ծնկամասերով… այս թերությունն ունեցող տղամարդկանց բնորոշ դրսևորումները կարելի է շարունակել երկար:


2. Անկազմակերպվածություն
Եթե կնոջ կողքին ծույլ ու անկազմակերպ մեկն է, նա մշտապես կուշանա հրավերքներից ու միջոցառումներից: Ամենապատասխանատու պահին չի լինի պահանջված տեղում ինչ-որ հիմար պատճառաբանությամբ: Մի խոսքով' նմաններն անհուսալի են ամեն ինչում:


3. Տղամարդկային եսասիրություն
Եթե երիտասարդը հյուր գնացած ժամանակ ուշադրություն չի դարձնում իր զուգընկերուհուն, այլ առանձնանալով արական մասի հետ քննարկում է նախորդ օրվա ֆուտբոլային խաղը, ակնհայտ է, որ նա իսկական եսասեր է:


4. Ալկոհոլի չարաշահում
Այս կործանարար կախվածությունը արժանանում է լիովին արդարացի մեղադրանքների կանանց կողմից: Այս դեպքում ցանկալի է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը մինչև լուրջ հարաբերություններ սկսելը ստուգի հնարավոր զուգընկերոջը ալկոհոլի հանդեպ հակվածության հարցում:


5. Ժլատություն
Նման տեսակի տղամարդը միայն հարաբերությունների նախնական «շոկոլադային» ժամանակաշրջանում է ջանքեր թափում շռայլ երևալ, ցույց տալ, որ ոչինչ չի խնայում ընկերուհու համար: Իսկ երբ հարաբերությունները կայուն բնույթ են ստանում, ավելորդ կոպեկ «կորզելը» սեփական կարիքների համար բազմաթիվ կանանց համար դառնում է սխրանքի պես մի բան:


Շարունակությունն՝ այստեղ