Ինչպե՞ս են մարդիկ իմանում, որ սիրված են. Խոսքերով՝ կասեն շատերը: Բայց սիրելին հաճախ այնքա՜ն ժլատ է այդ հարցում, որ երբեմն թվում է, թե նա չի սիրում: Մի՞թե այդքան դժվար է ասել այդ երեք հրաշագործ, երջանկություն պարգևող բառերը՝ ես քեզ սիրում եմ: Նրանց՝ տղամարդկանց համար քիչ է ասել՝ դժվար է. այդ խոսքերը նրանք, թերևս, սիրում են լսել, իսկ արտաբերե՞լ...
Ի՞նչն է ստիպում նրանց ընտրել լռության կամ գործողությունների լեզուն, չէ՞ որ լավ գիտեն, որ կանայք սիրում են ականջներով:
Սա պարզ ճշմարտություն է և անհերքելի բոլոր ժամանակներում: Սակայն հաճելի խոսքեր լսել սիրում են նաև տղամարդիկ, միայն թե այդ խոսքերի արտաբերումը և ունեցած ազդեցությունը տարբեր է տղամարդկանց և կանանց համար: Որո՞նք են այդ տարբերությունները. սիրային խոստովանությունները օդի նման անհրաժեշտ են կնոջը, քանի որ տղամարդու արտաբերած քնքուշ բառերում կինը կարող է լսել ոչ միայն հաճոյախոսություն՝ ուղղված իր սանրվածքի կամ օծանելիքի հաջող ընտրությանը, այլև կարող է գտնել ցանկալի հոգատարություն և պարզապես հանգստություն ու բավականություն:
Շարունակությունն՝ այստեղ