Սեպտեմբերի 11-ին Բարսելոնայում մոտ մեկ միլիոնանոց ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում էին նոյեմբերին հանրաքվե անցկացնել՝ Կատալոնիայի անկախության հարցով... Մադրիդը դեմ է... Մեզ համար աեն ինչ շատ բարենպաստ է՝ եթե Կատալոնիան անկախանա ու դառնա չճանաչված պետություն, Կատալոնիայի ֆուտբոլային թիմը կմասնակցի չճանաչված հանրապետությունների չեմպիոնատին, այսինքն կգա նաեւ Ղարաբաղ ու մենք բոլորս հնարավորություն կունենանք Ստեփանակերտում դիտելու աշխարհահռչակ աստղերի խաղը... ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը նոյեմբերին անցկացնելու է ավանդական թելեթոնը, որի գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, որը նաեւ զգալիորեն կկրճատի Երեւանից Ստեփանակերտ հասնելու ժամանակը... Սիրելի հայրենակիցներ, ակտիվորեն մասնակցեք նոյեմբերյան թելեթոնին, եթե ուզում եք տեսնել Մեսսիին եւ Նեյմարին Ստեփանակերտում...
Արմեն Դուլյան