Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ չի պատաստվում վիճել Ֆրանսիայի հավաքականից ընկերական խաղում կրած պարտության համար հնչեցվող քննադատությունների հետ։
-Ես չեմ պատրաստվում վիճել նրանց հետ, ովքեր կասկածներ ունեն Իսպանիայի խաղի որակի հետ կապված։ Քննադատների հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ ես չեմ պատրաստվում նաև քննարկել ամեն հանդիպման ժամանակ թիմի ունեցած թերությունները։
Նախընտրում եմ քննարկել լավ բաները, իսկ վատերի մասին մենք խոսում ենք հանդերձարանում։ Ֆրանսիայի դեմ խաղում լավ էինք պաշտպանվում, սակայն թերանում էինք հարձակման գծում։ Մակեդոնիայի դեմ խաղում (5:1) հարձակումն իրեն լավ դրսևորեց, իսկ Իկերը երեք կարևոր սեյվ արեց։
Պիկեն նախկինի նման հավաքականի տրամադրության տակ է։ Եթե նա պատրաստ լինի, ապա կհրավիրենք հաջորդ հանդիպմանը,-ասել է դել Բոսկեն լրագրողներին։
Ֆուտբոլային Հասարակություն