Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ «Բարսելոնայի» նորեկ հարձակվող Լուիս Սուարեսը լավ օգնություն կլինի թիմի պաշտպանության համար, ի տարբերություն Լիոնել Մեսսիի և Նեյմարի։
-«Բարսելոնան» իրոք լավ համալրում է ստացել։ Սուարեսի նման ֆուտբոլիստը միշտ շատ վտանգավոր է և կարող է փոփոխություն մտցնել հարձակման մեջ։
Նա կարող էր ձևավորել հրաշալի հարձակվողական եռյակ Մեսսիի և Նեյմարի հետ։ Սուարեսը, սակայն, կարողանում է նաև պաշտպանվել, ի տարբերություն մյուս երկուսի։
Մեսսին էլ իր կարիերայի սկզբում կարողանում էր այդպես խաղալ, սակայն վերջին երկու տարում արդեն այդպես չի անում,-ասել է Կապելոն «Sky Sports»-ին տված հարցազրույցում։
Ֆուտբոլային հասարակություն