Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած կառույցներում մի այլ կարգի անկապ ու բարձութողի վիճակ է: Հեռուստացույցով նայում ես դեմքի լուրջ արտահայտությամբ այնպիսի վստահեցումներ է անում, որ կարծում ես, որ իր գլխավորած ոլորտն ամենալավն է, այնինչ մեկ անգամ գործ ունենաս սոցիալական ծառայությունների հետ կհասկանաս, որ նախարարն իր տեղում չէ: Երեկ գնացել էի երկրորդ բալիկիս հետ կապված Նոր Նորքի սոցիալական ծառայություն թղթեր տալու ու պարզվում է, որ անպայման պետք է երեխայի մայրը գա ու դիմում գրի, երբ փորձեցի քաղաքացիների հետ շփման ձև չունեցող աշխատակցուհիներին բացատրել, որ առաջինի դեպքում անձամբ եմ եկել ու խնդիր չի եղել՝ ինձ անհիմն բացատրություն տվեցին, որ ինչ որ բան է փոխվել: Թերևս կմտածեք, որ պետությունը երկրորդ երեխային համար լուրջ գումար է տալիս, բայց իհարկե դա այդպես չէ ու խոսքն ընդամենը 50 000 դրամի մասին է, այց հարցը գումարը չէ, այլ այն՝ որ մեր պետության մեջ այդպես էլ չսովորեցին ոչ քաղաքացիների հետ նորմալ շփվել, ոչ էլ՝ մեկ ընդհանուր մոտեցում սահմանել փաստաթղերի ընդունման հարցում: Վերջում էլ մնում է, որ խելացի դեմքի արտահայտություն ունեցող նախարարի գործերն ու վերահսկողությունն էլ լինի դեմքի խելացիության հետ համահունչ:
Զոհրապ Եգանյան