Հավանաբար ձեր շրջապատում կա մեկը, ում մարդիկ ձգտում են ինչպես մագնիսի: Բավական Է նա հայտնվի հասարակության մեջ՝ ամենքն սկսում են ժպտալ: Եթե բանակցություններ Է վարում, գործընկերները պատրաստ են վաղօրոք ընդունել նրա պայմանները: Հակառակ սեռը երազում Է սիրավեպ ունենալ նրա հետ:


Հնարավոր Է՝ բնությունից Է մարդուն տրված այդպիսի տաղանդ: Բայցևայնպես, հոգեբաններին այսօր հայտնի են հնարքներ, որոնք ենթագիտակցաբար կիրառում են այդ «փոխշփման հանճարները»: Սա նշանակում է, որ ընկերական միջավայրի հոգին դառնալու համար պարտադիր չէ բնածին տաղանդ ունենալ, դա կարելի է և ձեռք բերել: Պարզապես պետք, է կարողանալ տիրապետել մի քանի հնարքների:


Մենք սիրում ենք նրանց, ովքեր նման են մեզ: Պարտադիր չէ՝ արտաքուստ: Դա կարող է լինել շարժուձևը, խոսելու եղանակը և այլն: Այդ իսկ պատճառով մարդու համակրանքը շահելու գլխավոր պայմանը նրան նմանվելն է:


Դա կոչվում է «հայելացում»: Առաջինը, ինչ հարկավոր է անել՝ զրուցակցի դիրքը նմանակելն է. նա թիկնում է բազկաթոռին՝ դու անում ես նույնը, նա ոտքը ոտքին է գցում՝ դու կրկնում ես շարժումը: Սակայն այդ ամենը պետք է նրբանկատորեն անել, քանի որ դա բավականին հայտնի հնարք է, և հնարավոր է քո զրուցակիցը, նույնպես իրազեկ է դրան: Այս դեպքում նրան կարող է թվալ, թե իրեն ծաղրում են, հոգու հետ խաղում: Ավելի արդյունավետ է կիրառել մի նրբին հնարք՝ որսալ զրուցակցի շնչառության ռիթմը և շնչել ճիշտ նույն կերպ, կամ էլ խոսել նրա տեմպով՝ նույն արագությամբ:

 

Շարունակությունն՝ այստեղ