Էբոլայի տենդը շարունակում է կյանքեր խլել: Այժմ մահացածների և վարակվածների թիվը անընդհատ ավելանում է: Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը ու առաջատար մասնագետները խոստովանում են, որ չեն կարողանում կանխարգելել կամ բուժել տենդը: Ավելին, ըստ ԱՀԿ-ի, նրանց ուժերից վեր է այժմ ստեղծել համապատասխան դեղամիջոց:
Այն դեղամիջոցները, որոնք առաջարկում են մի քանի երկրներ փորձարկված չեն, իսկ ոմանց գործածումից հետո բժիշկներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է: ԱՀԿ-ն նշում է, որ վերջին շաբաթվա ընթացքում էբոլայի տենդից մահացածների թիվը հատել է 2296-ը, իսկ վարակվածների թիվը հասել է 4293-ի:
Եթե սրանից դեռ մեկ շաբաթ առաջ ԱՀԿ-ն նշում էր, որ տենդի տարածումը կանխարգելելու համար հարկավոր է մոտ 400 միլիոն դոլար, ապա այժմ, ըստ ԱՀԿ-ի հարկավոր է 500 միլիոն դոլար: Էբոլայի տենդը մեծ արագությամբ տարածվում նաև հարևան երկրներում: Այս պահի դրությամբ այն ամենից շատ կյանքեր է խլել Լիբերիայում, այստեղ մահացության թիվը 53 տոկոս է: