Թուրքական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հրապարակել ԱՄՆ պաշտպանության նախարար Հեգելի' Թուրքիայում անցկացրած բանակցությունների վերաբերյալ, որտեղ հիմնական հարցը եղել է Իրաքում «Իսլամական պետության» զինյալների դեմ կոալիցիոն ուժերի հարցը: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օզելը հավանություն չի տվել կոալիցիոն ուժերի կազմում Թուրքիայի ակտիվ դերակատարության հետ կապված ամերիկյան կողմի պնդումներին: Ավելին' նա նշել է, որ Թուրքիայի դերակատարությունը կլինի խիստ սահմանափակ, ինչն էլ «սառը ցնցուղ» է եղել ամերիկացի պաշտոնյայի համար: «Յենի չաղ» թերթի հրապարակման համաձայն' Թուրքիայի ԳՇ պետը խոսել է Թուրքիայի մասնակի դերակատարություն ստանձնելու մասին' հաստատելով, որ թուրքական տարածքը չի տրամադրվի ռազմական գործողությունների համար: Այսիսնքն' Թուրքիայի տարածքից ռազմական ինքնաթիռներ օդ չեն բարձրանա և Ինջիրլիքի ռազմաբազայի օգատգործման թույլտվություն չի լինի:

 

 

Լևոն Հովսեփյան