Աշխարհի պատմության մեջ երկրորդ անգամ իրականացվել է արհեստական սրտի ներպատվաստում: Այս մասին տեղեկացրել են Carmat ընկերությունից, որը արհեստական սրտի ստեղծող կազմակերպությունն է: Սրտի ներպատվաստումը կատարվել է խիստ գաղտնի պայմաններում շաբաթներ առաջ: Այն ներպատվաստել են ճարպակալմամբ տառապող ոմն մարդու, որի անունը հայտնի չէ:
Սրտի քաշը եղել է 900 գրամ: Թե ինչ վիճակում է այժմ հիվանդը որևէ տեղեկատվություն չի հաղորդվում: Հայտնի է, որ Carmat ընկերության բաժնետոսմերը այդ վիրահատությունից հետո թանկացել են 18.5 տոկոսով, ինչը, ըստ ֆրանսիական մամուլում շրջանառվող լուրերի, նշանակում է, որ ընկերության ստեղծած արհեստական սիրտը հաջող է ստացվել և կսկսվի կիրառվել զանգվածային:
Բայևայնպես դեռ 2013-ին կատարված առաջին արհեստականսրտի ներպատվաստումը հաջող ելք չի ունեցել: 75 ամյա տղամարդը մոտ 3 ամիս անց մահացել է արհեստական սրտի աշխատանքի խափանման պատճառով: