
Աշուն. բազմերանգ ծառեր, օդում ծխի հոտ, ոտքերիդ տակ տերևներ, ինչպես նաև հաճախակի անձրևներ, մռայլ եղանակ և գորշ տրամադրություն: Անձրևի ժամանակ համարյա բոլորը փողոց են դուրս գալիս անձրևանոցներով: Իսկ ո՞վ է ասել, որ անձրևանոցը նույնպես պետք է լինի սովորական և գորշ: Չէ՞ որ այն մեր մշտական ուղեկիցն է մռայլ եղանակին և կարող է իր անսովոր ու զվարճալի դիզայնով բարձրացնել մեր տրամադրությունը: