Էսօր առավոտ շուտ էի զարթնել, որ հասցնեի մինչև գործի գնալը մի հատ մտնեի Գայի դպրոց ու երեխեքիս տեսնեի:ՃՃՃ դե արդեն մի քանի ամիս անցել ա պրատկտիկայիցս, արանքն ամառային արձակուրդներ-բան ու նենց ստացվեց, որ էդ մի քանի ամիսը ավազակներիս չկարողացա տեսնեի (ով խաբար չի, դպրոցի հոգեբանի պրակտիկա էի անցնում ու մի հատ 7-րդ դասարանի կուռացիա էի իրականացնում):


Գլուխներդ չցավացնեմ, շատ հաճելի ու ջերմ հանդիպում ստացվեց, բայց մի հետաքրքիր ու գովելի բան էլ իմացա...


Ուրեմն տարբեր առիթներով ու նույնիսկ առանց առիթների, մոդա ա դարձել քլնգել Ռուսաստանին, ռուսական դեսպանատանն ու ռոսսոտռուդնիչեստվոն: Նենց չի, որ քլնգելու պատճառններ երբեք չեն լինում, բայց ձևի համար կարելի ա հիշատակել նաև լավ գործերը: Օրինակ գիտե՞ք, որ հայ մասնագետների ու մեթոդիստների կողմից կազմված ռուսաց լեզվի դասագրքեր են անվճար տրամադրվում դպրոցներին (որքան գիտեմ, դեռ մի քանի տասնյակ դպրոցի մասին է խոսքը), որոնք էլ անվճար տրամադրվում են աշակերտներին և այդ կերպ, մեր խեղճ ծնողներին ազատում են հավելյալ ծախսից, իսկ աշակերտների համար քրքրված դասագրքերի փոխարեն տալիս են գունավոր ու պատկերազարդ և լավ բովաանդակությամբ դասագրքեր որոնք նրանց մոտիվացնում են ավելի հավեսով սովորելուն:


Ես օրինակ տեղյակ չէի, մեր ժամանակները նման բաներ չկային ու ծնողներս տքնում էին էդ դասագրքերի փողի վրա: Ու գովելի ա, որ ԿԳՆ-ը նման համագործակցության եզր ա գտել ռուսների հետ: Էս էն դեպքերից ա, երբ ներգրավված բոլոր կողմերի շահերը բավարարվում են

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան