Սեպտեմբերի 30-ին իր աշխատանքն է սկսում ԵԽ ՊԱ ...Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սև և սպիտակ ոչխարների ներկայացուցիչների "ատամանը"՝Ս.Սեիդովը, ամպագորգոռ հայտարարություններ է արել...Պարզվում է,որ ըստ Սեիդովի,նրանց հաջողվել է հատուկ զեկուցողի "նշանակել" տալ,որը ԵԽ ՊԱ աշնանային նիստի ժամանակ պետք է ներկայացնի օգոստոսյան դեպքերի և 15- ամյա ազերի պատանու գերեվարման հարցը...Այն,որ Ս.Սեիդովը վաստակավոր կեղծարար է և ստախոս՝դա փաստ է...Բայց ինձ ուրիշ բան է հետաքրքրում:
Ի՞սկ մեր պատվիրակությանը ինչ է հաջողվել մտցնել քննարկվելիք հարցերի շարքում:Անամոթ կոյունլուները բարբաջում են իրենց գերու մասին,այն դեպքում,երբ այս ընթացքում բարբարոս քոչվորների մոտ հայտնված երկու հայեր մահացան՝մեկը գերությունից ազատվելուց հետո(Մամիկոն Խոջոյան),իսկ մյուսը հենց գերի ընկնելուց մեկ օր անց(Կարեն Պետրոսյան):Ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու:
Բացի այս հարցից, հայկական պատվիրակությունը ևս մեկ անգամ պետք է ԵԽ պահանջի հետաքննել հրադադարի խախտման ԲՈԼՈՐ դեպքերը և ապացուցի,որ "եվրոպական ինստիտուտների " գործնեությունը տարածաշրջանում շատ դեպքերում անարդյունավետ է... Եվ օրինակ բերի Ա.Կասպրշչիկի թիմի գործելաոճը ... Երբ օգոստոսի սկզբին ազերիները զինադադարը խախտում էին,այս զարգացած"եվրոպացին" հայտարարում էր,որ մոնիտորինգի արդյունքում հրադադարի դեպքի խախտում չի արձանագրվել...
Հ.Գ.Հայկական պատվիրակությանը ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք և ԻՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ...Բարոյական հաղթանակներից ժողովուրդը կուշտ է...
Գագիկ Համբարյան