Բուդդա. «Եվ արդեն մի հավատացեք այն ամենին, ինչ ասել եմ ձեզ, քանի որ ես Բուդդան եմ. ամեն ինչ պարզեք սեփական փորձով»:

Ուինսթոն Չերչիլ. «Ինչպես եմ ես զզվել այս ամենից»:

Կարլ Մարքս. «Հեռացեք այստեղից: Վերջին խոսքերը հիմարների համար են, որոնք դեռ ամեն ինչ չեն ասել»,- այսպես է պատասխանել Կարլ Մարքսը, երբ հարցրել են իրեն, թե որոնք են իր վերջին խոսքերը:

Օսկար Ուալյդը մահացել է սենյակում, որտեղ պատերի պաստառները նրա դուրը չէին գալիս. «Սպանիչ գունավորում է: Մեզնից մեկն այստեղից պետք է հեռանա»:

 

 

Ալեքսանդր Դյումա. «Այդպես էլ չեմ իմանա, թե ինչպես ամեն ինչ կավարտվի»:

Ալեքսանդր Բլոկ. «Ռուսաստանը կերավ ինձ, ինչպես հիմար խոզն իր խոզուկին»:

Մարկո Պոլո. «Ես չեմ ասել կեսն այն ամենի, ինչ տեսել եմ»:

Նապոլեոն Բոնապարտ. «Ֆրանսիա, բանակ, Ժոզեֆինա»:

Սոմերսետ Մոեմ՝ բրիտանացի գրող, հետախույզ. «Մահանալը ձանձրալի և մռայլ գործ է: Իմ խորհուրդը ձեզ՝ երբեք դրանով չզբաղվեք»:

 

 

Վիլյամ Սարոյան. «Յուրաքանչյուրին վիճակված է մահանալ, սակայն միշտ կարծում էի, որ ինձ համար բացառություն կանեն: Եվ ի՞նչ»:

Հենրիխ Հայնե. «Աստված ինձ կների. դա նրա աշխատանքն է»:

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV. «Ինչո՞ւ եք լալիս: Մտածո՞ւմ էիք՝ ես անմահ եմ»:

Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան, բարձրանալով կառափնարան, տրորում է դահճի ոտքը. «Ներեցեք, խնդրում եմ, պարո'ն, դա պատահաբար ստացվեց»:

 

 

Կոմպոզիտոր Էդվարդ Գրիգ. «Դե ինչ արած, եթե դա անխուսափելի է»:

Փիլիսոփա Ֆրիդրիխ Հեգել. «Իմ ողջ կյանքում միայն մեկ մարդ է ինձ հասկացել… Ըստ էության, նա էլ ինձ չի հասկացել»:

Կայսր Ներոն. «Ինչպիսի մեծ արտիստ է մահանում»:

 

 

Կայսր Օգոստոս. «Acts est fabula, plaudite»՝ «Խաղը վերջացավ, ծափահարություններ»:

Լեոնարդո դա Վինչի. «Ես վիրավորել եմ Աստծուն և մարդկանց: Իմ ստեղծագործությունները չեն հասել այն բարձրության, որին ես ձգտում էի»:

Փիլիսոփա Իմանուիլ Կանտ. «Das ist gut»՝ «Լավ է»:

Իսպանացի գեներալ Ռամոն Նարվաես. «Չկա մեկը, ումից ներողություն խնդրեմ: Իմ բոլոր թշնամիները գնդակահարվել են»:

Ամերիկացի գրող Ջեյմս Թերբեր. «Օրհնիր, Տեր, գրողը տանի»:

 

 

Էռնեստո Չէ Գեվարան՝ Բոլիվիայում մահապատժից առաջ. «Ես գիտեմ, դու այստեղ ես, որ սպանես ինձ: Կրակիր, վախկոտ, դու ընդամենը պատրաստվում ես մարդ սպանել»:

Բրիտանացի ռեժիսոր Նոել Հաուարդը մահվան մահճում ասել է. «Բարի գիշեր, իմ սիրելիներ: Վաղը կտեսնվենք»: