Ռուսական պատրոնաժով ստեղծված ՀԱՊԿ անդամներից ՆԱՏՕ գագաթնաժողովին մասնակցում էր միայն Հայաստանը: Կարծում եմ, որ որևէ մեկը կասկած չունի, որ եթե Պուտինն արգելեր հայկական պատվիրակության մասնակցությունը վերջինիս համար թշնամական հանդիպմանը՝ Սերժը չէր մասնակցելու, ինչը նշանակում է, որ նման արգելք չի եղել: Իսկ մասնակցությունը մեզանում պիառվեց որպես վարչակազմի ինքնուրույնության դրսևորում: Կարծում եմ, որ դա այդպես չէ. Սերժն ու Էդիկը ընդամենը Պուտինի համար ապահովել են առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալու հնարավորություն: Սա ես որևէ ձևով այսօր չեմ կարող ապացուցել, բայց տարիներ անց այն կարող է հաստատվել, եթե մասնակիցներից մեկնումենը մեմուարներ շարադրի՝ անդրադառնալով նաև այս գագաթնաժողովին՝ չփորձելով կոծկել իրականությունը:
Վախթանգ Սիրադեղյան