Գերմանիայի հավաքականի և «Բորուսիայի» առաջատար Մարկո Ռոյսը խորացրել է սրունքաթաթային վնասվածքը, որն էլ նրան խանգարել էր հանդես գալ Աշխարհի առաջնությունում:
Ռոյսն անորոշ ժամանակով չի խաղա սրունքաթաթի վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է խաղի 90-րդ րոպեին և դրա իսկ պատճառով լքել խաղադաշտը,- հայտնում են գերմանական պարբերականները:
Ռոյսը Գերմանիայի հավաքականում հանդես է գալիս 2011 թ.-ից: Հավաքականի կազմում անցկացրել է 19 խաղ և դարձել 7 գոլի հեղինակ, ինչպես նաև հաղթել Եվրոպայի 2012 թ.-ի առաջնության բրոնզե մեդալները:
Ֆուտբոլային հասարակություն