ՙՙՍամոսուդը՚՚ կապ չունի արդարադատության հետ
Օդեսայում «Աջ սեկտորի» ակտիվիստներն Աշխատունակության ժամանակավոր կորստի սոցիալական ապահովագրության հիմնադրամի պաշտոնյային ենթարկել են ինքնատիպ «լյուստրացիայի»: Նրան մեղադրում են հակաահաբեկչական գործողության գոտու փախստական երեխաների առողջության վերականգնման համար նախատեսված գումարների հափշտակման մեջ:
Ոմանց համար՝ այս տեսարանը կարող է անգամ ոգևորիչ լինել. երբ մարդիկ անզոր են լինում, նրանց երբեմն դուր է գալիս տեսնել, թե ինչպես են պատժվում ամենակարող ու զոռբա պաշտոնյաները:
Բայց ՙՙփողոցային արդարադատությունը՚՚ սովորական ՙՙսամոսուդ՚՚ է, որն առնչություն չունի իրական արդարադատության հեետ:
Ամբոխը չի կարող եւ իրավունք չունի որոշել մարդու մեղավորության չափը, որովհետև առաջնորդվում է ոչ թե օրենքով, այլ՝ ՙՙճշտով՚՚:
Նույնիսկ ամենավերջին հանցագործին պետք է պատժել բացառապես լեգիտիմ հիմքով, հակառակ պարագայում՝ նրա մեղավորությունը չի ապացուցվում...
Սուրեն Սուրենյանց