Այսօր ութ խաղով մեկնարկել է ֆուտբոլի «Եվրո-2016»-ի ընտրական փուլը:
Մեր հավաքականը հյուրընկալվել է Դանիայի հավաքականին ու զիջել 1:2 հաշվով՝ չնայած հենց Հենրիխ Մխիթարյանն էր բացել խաղի հաշիվը:
I խմբի մյուս խաղում գրանցվել է անակնկալ. Պորտուգալիայի ընտրանին սեփական հարկի տակ զիջել է Ալբանիայի հավաքականին նվազագույն 0:1 հաշվով:
Այս խմբում ընդգրկված է նաև Սերբիայի հավաքականը:
D խմբում առաջին խաղերն են անցկացրել բոլոր վեց հավաքականները:
Հարևան Վրաստանի հավաքականն ընդունել էր Իռլանդիայի ընտրանուն ու թվում էր խաղն ավարտվելու է ոչ-ոքի, սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերից Էյդեն Մակգիդին ձևակերպել է մրցավեճի վերջնական հաշիվը՝ 1:2:
Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը՝ համառ մրցակցության արդյունքում, նվազագույն 2:1 հաշվով հաղթել է Շոտլանդիայի ընտրանուն: Աշխարհի չեմպիոնի կազմում երկու անգամ աչքի է ընկել Թոմաս Մյուլլերը:
Իր մուտքը եվրոմրցաշար կատարյալ ֆիասկոյով է նշանավորել Ջիբլարթարի հավաքականը՝ սեփական հարկի տակ 0:7 հաշվով զիջելով Լեհաստանի ընտրանուն: Ընդ որում, հյուրերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է չորս գոլի հեղինակ:
F խմբի բոլոր թիմերը նույնպես մտել են պայքարի մեջ:
Ֆարերյան կղզիներ-Ֆինլանդիա խաղի առաջին կեսից հետո անակնկալ էր հասունանում. տանտերերը հաղթում էին 1:0 հաշվով, սակայն երկրորդ կեսում ֆիններն երեք գնդակ են խփել:
Սեփական հարկի տակ պարտվել են Հունաստանի եւ Հունգարիայի հավաքականները՝ համապասխանաբար Ռումինիայի ու Հյուսիսային Իռլանդիայի ընտրանիներին:
Սուրեն Սուրենյանց