Ոչ մի իրեն հարգող լարախաղաց երբեք չի փորձի լարախաղացություն անել երկու՝ իրարից տարամիտող լարերի վրա; Կգա մի պահ որ նա ստիպված կլինի ոտքերը անբնական չափող ճողելու ու գետնին քամակի վրա կթրմփա;

 

Դեռ լավ կլինի որ քամակի այլ ոչ թե գլխի վրա թրմփա, թե չէ հաստատ վիզը կկոտրի։
Հայաստանը չի կարող խաղալ կրկնակի խաղ օգտագործելով Ռուսաստան—ԱՄՆ զույգի միջև ներկա սրված հակասությունը։ Հանգիստ տեղներդ նստեք ու սսկվեք։ Սա մեր խաղը չի։ Այս հսկաների գոտեմարտում մենք անելիք չունենք։ Այնպիսի խաղադրույքներ են դրված որ մեզ մոտիկ անգամ չեն թողնի խաղասեղանին։ Նրանցից մեկնումեկը կամ էլ երկուսով միասին ձախ ձեէքով նենց մի թաթալոշ կհասցնեն մեզ որ գլուխներս կպոկեն։

 


Իզուր տեղը ջուր չտեսած մի բոբիկացեք։
Թե շահելու պահ լինի դա կլինի ԱՄՆ—ԻՐԱՆ հարաբերությունների լավացման արդյունքում։ Գուցե դրանից մեզ ինչ որ փշրանքներ հասնեն։ Մեր այսօրվա կիսակենդան երկրի պայմաններում ավելիին հասնելու բացարձակ ոչ մի շանս չունենք։ Որ եղածն էլ կարողանանք պաշտպանել մեծ բան կլինի։ Մեր մաքսիմում խնդիրն է Արցախյան հակամարտության հարցում ստատուս քվոյի պահպանումը։ Դրանից ավելիին դեռ որ չենք ձգում։

 

 

 

Համլետ Աբրահամյան