Այո, Եվրոպայի կամ ԱՄն համեմատ Ռուսաստանն ավելի թույլ է զարգացած ըստ այն չափանիշների, որոնք են գիտություն, տեխնոլոգիաներ, արդյունաբերություն, սակայն նմանատիպ խտրական քաղաքականության հիմքում շատ ավելին է թաքնված' ուժային քաղաքականությանն հակադրվող մշակութային մեծամտությունը: Պատահական չէ, որ 19-րդ դարում, Վիկտորիանական դարաշրջանի Անգլիայում, պատկերացումները Ռուսաստանի ու ռուսների հանդեպ, այդքան ընդգծված էին արտահայտում օտարացվածությունն ու “այլ”, “ուրիշ” լինելու գաղափարները, թեև արդեն կարելի էր խոսել դինաստիական ազգակցության մասին Հաննովերյան կամ Ուինձորյան տան ու Ռոմանովների տան միջև:

 


Դա Մեծ խաղի ժամանակշրջանն էր' Ռուսաստանի ու Բրիտանիայի մրցակցության ժամանակաշրջանը հանուն Ասիայի անծայրածիր տարածքների, որոնք ձգվում էին Հնդկական ենթացամաքից մինչև Սև ծով ու օգուտների' տնտեսական ռազմական ռազմակավարական աշխարհակալական և այլն:
1850-ական թթ Ղրիմյան պատերազմը, որի ժամանակ անգլիացիներն ու ֆրանսիացիներն իբրև զինակիցներ կռվում էին ռուսների դեմ, ծնեց անգլիացիների արտակարգ ատելությունն ու թշնամական վերաբերմունքը ռուսական գիշատիչ արջի նկատմամբ, ով պայքարում էր բրիտանական մեծազոր առյուծի դեմ. հենց այսպես ներկայացրեցին այն ժամանակվա քաղաքական ծաղրանկարները Ղրիմյան պատերազմի դեպքերը: Իհարկե եղան նաև նկարիչներ ովքեր բրիտանական առյուծին ներկայացրեցին բոլորովին ձեռնասուն ու վախվորած:

 

Այդ ժամանակի մի ծաղրանկարում պատկերված է ցարական բանակի զինվորի ֆուրաժկան գլխին հսկայական արջը նստած պարսկական կատվի վրա, իսկ բրիտանական վախվորած առյուծը անօգնական այդ ամենին հետևում էր կողքից: Հակառուսական տրամադրությունը մուտք գործեցին նաև բրիտանական գրականություն: Ջորջ Ստոկերը (George Stoker) հրատարակեց «Զզվելիի հետ կողք կողքի» (With the Unspeakables) գիրքը, որտեղ ներկայացրեց իր տպավորությունները 1877-1878 ռուս-թուրքական պատերազմի վերաբերյալ: Այն հավանաբար խթան հանդիսացավ, որպեսզի նրա ավագ եղբայր Բրեմը (Bram) հետագայում մի քանի ֆանտաստիկ ժանրի վեպեր գրի, այդ թվում նաև «Դրակուլա»-ն (Dracula) և «Սավանապատ տիկինը» (The Lady of the Shroud), որոնք կարելի է համարել գրական գործեր, որոնք միտված են ուժգնացելու այսպես կոչված Արևելյան վտանգի հանդեպ եղած տագնապները Անգլիայում: Ի վերջո սակայն, կոմս Դրակուլայի կոկորդը կտրում են ու դաշույնով խոցում սիրտը:

 

 

Կասկածի տեղիք չի տալիս այն, որ Բրիտանական կայսրությունը հանդես էր գալիս նաև իր թշնամիների բանակների չարակամ ու ստահոդ լուրեր տարածողի դերում: Հիշենք թեկուզ այն պարբերական ցեխարձակումները, որ բրիտանական կողմից գնում էին դեպի ֆրանսիացիները: Այդ ամենով հանդերձ բրիտանացիներն առանձնակի հակակրանք ունեին ռուսների հանդեպ:

 


Պատմաբան Ջ. Հ. Գլեսոնը (J. H. Gleason) 1950 թ. հրատարակած իր «Ռուսատյացության ծագումը Մեծ Բրիտանիայում» (The Genesis of Russophobia in Great Britain) գրքում նկարագրում է 19-րդ դարի անգլիական հասարակության մեջ գոյություն ունեցող «հակակրանքը Ռուսաստանի հանդեպ», որպես «հիմնական տարրեից մեկը արտաքին աշխարհի հանդեպ ունեցած անգլիական ազգային աշխարհայացքի»:

 

Այդ զգացումը, ընդգծում էր Գլեսոնը, ձևավորվել էր կայսրության վերանխավի կողմից և միտում ուներ շահարկման ենթարկվելու նույն վերնախավի կողմից և ցանկացած պարագայում չուներ իրատեսական որևէ հիմք, քանի որ բրիտանական արտաքին քաղաքականությունը իրականում «այդ ժամանակ շատ ավելի պրովոկացիոն էր, քան ռուսականը»: Այլ հեղինակներ ևս համամիտ են Գլեսոնի հետ: «Բրիտանացիները, աշխարհի չեմպիոններ են կայսերապաշտության գծով ժամանակակից պետմության մեջ, և մշտապես հիստերիկ վիճակում էին ռուսական հիմերայի պատճառով, որը Հիմալայներից շարժվում էր դեպի Հնդկաստան»,- նկատում է Մարտին Մալիան (Martin Malia) 1999-ին լույս տեսած «Ռուսաստանն Արևմուտքի աչքերով» (Russia under Western Eyes) ուսումնասիրության մեջ:

 


Ցանկացած պարագայում, տհաճ պիտակավորումն առ Ռուսաստանը Բրիտանական կայսրության համար հատկանշական զբաղմունք էր, նույնիսկ ավելի գաղթակղիչ զբաղմունքների առկայությամբ:
Այսպես օրինակ, 1925-ին Ջոն Քեյնսը բոլշևիկյան Ռուսաստան իր այցից հետո փորձում էր պատասխանել այն հարցին, թե արդյոք «ճնշվածության տրամադրությունն ու մթնոլորտը» արդյոք «ռուս մարդու բնույթի մաս կազմող ինչ որ անասնական գծի արտահայտությունը չէ»:

 

 

Անկախ թղթակից